Լոռու մարզում տեղի ունեցավ ավանդական դարձած խորովածի փառատոնի 10-ամյա հոբելյանը. հաղթողներին մրցանակները հանձնեց Լոռու մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի մարզադաշտում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնի 10-ամյա հոբելյանական միջոցառումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառատոնին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից ժամանած 30 թիմեր: Ներկայացված էր մրցութային 3 անվանակարգ:
Ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանն ու Սերգեյ Սարուխանյանը, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի հիմնադիր Վազգեն Խաչիկյանն ու հարյուրավոր այլ հյուրեր:
Փառատոնը ուղեկցվեց մշակութային գեղեցիկ կատարումներով, կենդանի երգ-երաժշտությամբ: Հաղթողներին մրցանակներ հանձնեց Լոռու մարզպետ Հ. Մարգարյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի