68295 դիտում
11:08 19-08-2018
Հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի. կրակոցի հետքերը տանում են Արմավիրի մարզ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 18-ին, հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքները ստացել է զույգ ոտնաթաթերի հատվածում, ով հիվանդանոցում բժիշկներին, իսկ այնուհետև՝ ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ հրազենային վնասվածքները ստացել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում՝ իրենց փողոցում քայլելիս:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 37-ամյա Վարդան Հարությունյանն է:
Մինչ Վ. Հարությունյանը փորձում էր Մալաթիայի ոստիկաններին մոլորեցնել, ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, պարզել են, որ Վ. Հարությունյաը նշված վնասվածքները ստացել է օգոստոսի 16-ին, ժամը 22:00-ի սահմաններում՝ Արմավիրի մարզի Տարոնիկ և Ակնալիճ գյուղերի խաչմերուկում անհայտ անձի կողմից ինքնաձիգով արձակված կրակոցներից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փախանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նշված կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/17/1103260/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչություն ահազանգ էր ստացվել, որ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում ինքնաձիգերով կրակում են:
Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել էին 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ:
Նշված վայրում գետնին հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
84234 դիտում
18:55 07-03-2021
Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն