211652_close_icon
views-count5592 դիտում article-date 10:44 25-01-2014

Երևանի բնակարաններից մեկում կրակը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրուհու դին

Այսօր՝ հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի 2-րդ շենքի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ տանը կարող է մարդ լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 5 և 9 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական հաշվարկով, և թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը՝ ավտոսանդուղքով: Ժամանել է նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր փրկարարների և հարևանների օգնությամբ կոտրելով տան դուռը՝ ներս են մտել և մարել կրակը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տան լոգարանի մոտ՝ հատակին, հայտնաբերվել է տանտիրուհու՝ 82-ամյա Անտոնինա Պյատինայի դին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր