8522 դիտում
23:51 19-08-2018
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու՝ ԱՄՆ-ի մտադրության մասին
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իսլամական Հանրապետությունով մեկ ստեղծել են այսպես կոչված «գործողություների խմբեր», որի նպատակն է երկրում հերթական պետական հեղաշրջում իրականացնել:
«65 տարի առաջ այս օրը ԱՄՆ-ը տապալեց ժողովրդի կողմից ընտրված Մոհեմադ Մոսադիկի ժողովրդավարական կառավարությունը՝ վերականգնելով դիկտատուրան և իրանցիներին ճորտացնելով հաջորդ 25 տարիներին:
Այժմ «գործողությունների խմբերը» Իրանով մեկ երազում են նույն բանն անել ճնշումների, ապատեղեկատվությունների և դեմագոգիայի միջոցով: Դա երբեք չի կրկնվի», գրել է դիվանագետն իր Թվիթերում:
Նմանատիպ նյութեր
4638 դիտում
16:38 28-07-2017
«Զինված խմբի» գործ. «Արթուր Վարդանյանը զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով 60 հազար դոլար է հավաքել»
2148 դիտում
10:22 14-08-2018
Էրդողանը հայտարարել է Անկարայի «մեջքին հարված հասցնելու» ԱՄՆ-ի մտադրության մասին․ Hürriyet
Այս բաժնից
484 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար