30352 դիտում
13:08 20-08-2018
Դատախազությունը Քոչարյանի կալանքը վերացնելու՝ վերաքննիչի որոշման դեմ բողոքն այսօր կներկայացնի Վճռաբեկ դատարան
Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը մինչև օրվա վերջ Գլխավոր դատախազությունը կներկայացնի Վճռաբեկ դատարան։ Այդ մասին «[url=https://www.azatutyun.am/a/29443166.html]Ազատության[/url]»-ը փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։
Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը վճառաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
21:37 18-06-2020
Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ
4567 դիտում
15:43 02-01-2020
Ռոբերտ Քոչարյանի թիմը հունվարի 8-ին Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի. Tert.am
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված