211652_close_icon
views-count16509 դիտում article-date 21:07 20-08-2018

Մոսկվայում հորը սպանած Խաչատրյան քույրերից ավագը զղջացել է կատարած հանցանքի համար

Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատրյանին սպանած նրա 3 դուստրերից ավագը՝ Քրիստինան, դատական լսման ժամանակ հայտարարել է, որ զղջում է կատարած հանցանքի համար, հաղորդում է RT-ն։ Նա նշել է, որ ինքն իր քույրերի հետ միասին ոստիկանություն է զանգահարել սպանությունից հետո։ Հիշեցնենք, որ Մ. Խաչատրյանը մահացել է այս տարվա հուլիսի 27-ին Մոսկվայի իր բնակարանում սեփական դուստրերի կողմից ստացած դանակի բազմաթիվ հարվածներից։ Նրա դին հայտնաբերվել է շենքի մուտքում։ Չնայած նրան, որ աղջիկները մանրամասն խոստովանական ցուցմունքներ էին տվել ոստիկանությունում, օգոստոսի 20-ին դատարանը նրանց ձերբակալությունը օրինական է համարել։

Նմանատիպ նյութեր