211652_close_icon
views-count16442 դիտում article-date 16:13 21-08-2018

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել 20 միլիոն դրամով. News.am

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է 20 միլիոն դրամ գրավով: Նա ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը՝ Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան խափանման միջոցը փոխելու հետ կապված եւ առաջարկել են 50 միլիոն դրամ գրավ կիրառել, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը՝ սահմանելով 20 միլիոն դրամի գրավ: Մանրամասներն՝[url=https://news.am/arm/news/467205.html] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր