2129 դիտում
19:41 22-08-2018
ՀՀ փոխվարչապետը ԵԱՏՀ նախարարի հետ քննարկել է ԵԱՏՄ աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի նախագիծը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերի առանձնահատկություններին, քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը: Նախարար Տիմուր Ժակսիլիկովը հայկական կողմին ներկայացրել է փաստաթղթի նախագծի հիմնական դրույթները և նպատակները:
Համաձայնագրի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունները համագործակցելու են կենսաթոշակային ապահովության ոլորտում՝ աշխատավորների համար հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու լուծել ԵԱՏՄ երկրներում աշխատանքային ստաժի փոխճանաչման հետ կապված հարցերը:
Նմանատիպ նյութեր
3184 դիտում
19:02 22-08-2018
ՊԵԿ նախագահը ԵԱՏՀ նախարարի հետ քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները
2696 դիտում
22:20 30-09-2019
Փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի նիստի շրջանակում բարձրացրել է Վերին Լարսի անցակետում կուտակումների խնդիրը
4288 դիտում
20:10 17-07-2020
Փաշինյանն առաջարկեց հանձնարարել ԵԱՏՀ-ին ԵԱՏՄ երկրների հետ համատեղ մշակել սննդի անվտանգության հայեցակարգ
Այս բաժնից
574 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
799 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
913 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ