2821 դիտում
12:31 23-08-2018
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը վերանայելու ընթացակարգը, անվճար իրավաբանական օգնությունից օգտնվելու հնարավորությունը և այլն։
Բարձրացվել են խնդիրներ նաև պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի վերաբերյալ:
Տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք մտահոգություն են հայտնել նաև առողջական խնդիրների և տրամադրվող բուժօգնության վերաբերյալ:
Ուսումնասիրվել են նրանց առողջական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Այցի արդյունքների հիման վրա, Պաշտպանի իրավասության սահմաններում, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
12:27 29-07-2016
Պաշտպանի ներկայացուցիչները կրկնակի ստուգելու նպատակով այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
2161 դիտում
16:38 20-06-2018
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ և ՁՊՎ
3328 դիտում
12:26 07-08-2018
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»