211652_close_icon
views-count1267 դիտում article-date 12:27 29-07-2016

Պաշտպանի ներկայացուցիչները կրկնակի ստուգելու նպատակով այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված և քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին: Քրեակատարողական հիմնարկի սանիտարական պայմանները հատուկ կրկնակի ստուգելու նպատակով այսօր նույնպես աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողկան հիմնարկ՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում փաստաբանների մտահոգությունները կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ, ասված է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր