211652_close_icon
views-count5522 դիտում article-date 18:33 23-08-2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Դեսպանը շնորհավորել է ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բարձր գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև իրավական օգնության, դատապարտյալների հանձնման կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը: ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին կարևորել է ՀՀ գլխավոր դատախազության հետ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի կողմից ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը: Արթուր Դավթյանը նաև նշել է, որ միջազգային և երկկողմ տարբեր ձևաչափերով երկու երկրների դատախազությունների միջև պարբերական բնույթ ստացած բարձր մակարդակի հանդիպումները, ակտիվ երկխոսությունը համագործակցության ավելի մեծ հեռանկարներ և հնարավորություններ են ստեղծում՝ նկատի ունենալով երկու հարևան երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելություններով պայմանավորված՝ վերջիններիս իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անդրազգային այլ հանցագործությունների դեմ պայքարում առավել արդյունավետ մեխանիզմների գործադրման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի հրավերով առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք այցին, ինչպես նաև 2017թ. նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գլխավոր դատախազների նիստերի շրջանակներում տեղի ունեցած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում քննարկված՝ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր