211652_close_icon
views-count58398 դիտում article-date 22:22 23-08-2018

«Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցները»

«Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցները»։ Այս պահին, ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Մարաթուկ» տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանը. «Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցներ եւ առանց պատճառաբանության խուզարկություններ են իրականացնում: Գործակալությունում այդ պահին եղել են նստած հինգ-վեց հաճախորդ, ովքեր տեսնելով զինված անձանց թողել դուրս են եկել, սա ինչ խայտառակություն է: Այնպես են ներս մտել, ասես վտանգավոր հանցագործի են պատրաստվում վնասազերծել: Հրել են կնոջս եւ տղայիս, կնոջս ձեռքից խլել են ձեռքին եղած դրամապանակլը, ասելով, իբր փորձում է թուղթ փախցնել: Էս որ դարում ենք ապրում ես չեմ հասկանում: Նախ սկզբում չներկայացան, տպավորություններ, որ գողական աշխարհի ներկայացուցիչ է իրենցից մեկը»: [b]- Ինչի՞ց ենթադրեցիք: [/b] - Դե իհարկե հետո պարզվեց, որ գողական չի, այլ ՊԵԿ քննչական կոմիտեի աշխատող: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ գողական բառապաշարով էր խոսում` «լավ եմ անում այ տղա», «նստար տեղդ» ու նման այլ բաներ: [b]- Ինչ-որ բան հայտնաբերե՞լ են: [/b] - Միայն թուղթ են ստուգում: [b]- Լավ եթե թղթեր են ստուգում, զինված մարդիկ ի՞նչ են անում: [/b] - Ասում են` զինված անձիք իրենց են պաշտպանում, որ մենք հանկարծ իրենց չխփեք: Էն էլ ես էլի, որ որ սաղ կյանքս մի հատ ճանճ չեմ սպանել: Ես երեւի վաղը հանդես կգամ ասուլիսով: Ամբողջը լուսանկարով, տեսագրություններով կներկայացնեմ: [b]- Դուք հարկային պարտավորություններ ունե՞ք այս պահին: [/b] - Ո՛չ: Բայց ես երեւի թողնեմ գնամ էս երկրից: Այս խուզարկություն կոչվածը մեծ ստվեր գցեց իմ բիզնեսի վրա, էլ չեմ խոսում, որ ժամերի ընթացքում` իմ երեսուն տարվա բարի համբավը գետնին հավասարվեց: Մենք մտածում էինք, որ նոր ղեկավարությունը ժողովրդի կողքին կկանգնի, կաջակցի բիզնեսների առաջընթացին, բայց դուրս է գալիս, որ նոր իշխանությունը փայտն առել ընկել է ժողովրդի ջանին:

Նմանատիպ նյութեր