83489 դիտում
14:39 24-08-2018
Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու BMW-ն. վերջինը, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. BMW-ն էլ հայտնվել է կահույքի սրահի նկուղային հարկի սանդուղքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան խճուղու թիվ 230 հասցեի դիմաց բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 53-ամյա Հակոբ Աղեկյանի վարած ГАЗель մակնիշի 34 99 Լ համարանիշի և Երևանի բնակիչ, 84-ամյա Սուրեն Փիլոյանի վարած BMW մակնիշի 34 NR 965 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտներ, Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 53-ամյա Գայանե Սահակյանին, և Արարատի մարզի Խաչփառ գյուղի բնակիչ, 16-ամյա Էրիկ Խաչատրյանին:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել վթարի հարևանությամբ գործող կահույքի սրահի նկուղային հարկ մտնող աստիճանների վրա՝ փակելով մուտքի դուռը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+