31676 դիտում
21:07 25-08-2018
Երևանում, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ մարդատար «Գազելը» բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:00-ի սահմաններում, Լևոն Պետրոսյանը իր վարած «Գազել» մակնիշի 3265Տ համարանիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 23-ամյա Պայծառ Գասպարյանը, 14-ամյա Աննա Սարգսյանն ու 13-ամյա Հասմիկ Դանիելյանը տեղափոխվել են «Սուրբ Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ի սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ և Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է օրվա պատասխանատու ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Գազելը» սպասարկում է թիվ 33 երթուղին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+