211652_close_icon
views-count6505 դիտում article-date 18:28 08-02-2023

Ավտովթար Երևանում. 59-ամյա վարորդը Nissan-ով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել է ծառին ու հայտնվել մայթին, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ասատրյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Կուռոյանն ու պարեկ Հովհաննես Առաքելյանը։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր