211652_close_icon
views-count18449 դիտում article-date 13:27 26-08-2018

Փայլանը փորձել է թույլ չտալ Հրանտ Դինքի որդու ձերբակալումը․ նոր մանրամասներ Ստամբուլում ոստիկանների հետ բախումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախօրեին Ստամբուլում «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի ժամանակ ոստիկաններին դիմակայած հայազգի պատգամավոր Կարո Փայլանը փորձել է պաշտպանել ու թույլ չտալ Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալումը։ Փայլանի ու նրա մի քանի կուսակիցների ջանքերի շնորհիվ ոստիկաններին, ի վերջո, չի հաջողվել բաժանմունք տանել Արատ Դինքին։ «Ակօսը»-ի փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակիցների, նրանք, սակայն, այսօր արդեն ազատության մեջ են։ Կ. Փայլանի հետ միասին Արատ Դինքի ձերբակալության խոչընդոտել են ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Ահմեդ Շըքը, Սերփիլ Քեմալբայը և Հյուդա Քայան։ Հայտնի է, որ «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի անցկացման համար կազմակերպիչները քաղաքապետարանից թույլտվություն չեն ունեցել, այնուամենայնիվ, որոշել են իրականացնել նստացույցը։ «Շաբաթօրյա մայրերի» նախաձեռնությունն իրենից ներկայացնում է 1980-90-ական թվականներին՝ քրդական շարժման լարված ժամանակաշրջանում կալանավորված ու բանտերում անհայտ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ գնացած անձանց մայրերի բողոքի ակցիաներ, որոնք անցկացվում են 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր՝ Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց։ Նախօրեին «Շաբաթօրյա մայրերի» 700-րդ ակցիան էր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր