Թուրքիայում զինված երիտասարդը փորձել է կրակել Հրանտ Դինքի հիշատակը ոգեկոչողների վրա. տեսանյութ
Թուրքիայում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ նախօրեին մեխակներով ու Դինքի լուսանկարներով շուրջ 100 հոգանոց երթ է կազմակերպվել Մալաթիայում:
Dogan Haber-ի փոխանցմամբ՝ երթի մասնակիցները քայլել են դեպի Չավուշօղլուի թաղամաս, որտեղ ծնվել է մեծ մտավորականը և երբ հասել են Թուրգութ Թեմելլի փողոցը, հայտնվել է մի երիտասարդ՝ զենքը ձեռքին, և փորձել կրակել երթի մասնակիցների վրա:
Երթին հետևող ոստիկանության աշխատակիցները կանխել են կրակոցները և անմիջապես բերման ենթարկել երիտասարդին: