3260 դիտում
16:26 26-08-2018
Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով օգոստոսի 25-ին կոմբինատ էր այցելել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում:
Ի դեպ, այդ պատվիրակության կազմում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետեր, «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ուղեկցությամբ գերմանացի պատգամավորը շրջայց կատարեց ձեռնարկության տարածքում, ծանոթացավ ընկերության աշխատանքին և իրականացվող ծրագրերին:
Նշենք, որ պաշտոնական Բաքվի որոշմամբ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան արգելվել է: Վերջինս հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատրաստած՝ Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակում: Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Ալբերտ Վայլերը նշեց, որ այս հանգամանքը իր ազդեցությունն է ունենալու գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան:
Նմանատիպ նյութեր
9953 դիտում
23:25 25-08-2018
Բունդեսթագի հանրահայտ պատգամավոր Ալբերտ Վայլերն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
19813 դիտում
23:57 05-07-2018
Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և «Սյունիք Ֆուդ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2327 դիտում
12:58 06-07-2019
Հարավը կարող է համալիր զարգանալ. Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Այս բաժնից
967 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
613 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
640 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին