2404 դիտում
17:42 26-08-2018
«Պարգևիր ժպիտ» նախաձեռնությունը Այգաբաց եւ Նոր Ախուրյան համայնքների առաջին դասարանցիներին գրենական պիտույքներ է նվիրել
Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Պարգևիր ժպիտ» նախաձեռնության շրջանակներում, օգոստոսի 26-ին դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ բաժանվեցին Շիրակի մարզի Այգաբաց և Նոր Ախուրյան համայնքների առաջին դասարանցիներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնության հիմնադիր նախագահ Նաիրա Գրիգորյանը, գրենական պիտույքներ ու պայուսակներ տրամադրում են 2 համայնքների առաջին դասարանցիներին: Երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին կտրամադրվի նաև հագուստ:
«Ամեն տարի «Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն աջակցում է մեզ, նախաձեռնության կողքին է նաև «Ռուսսոտրուդնիչեսվո»-ն: Մի քանի օրից վերջինիս հետ համագործակցության արդյունքում նոր երեխաներ կստանան դպրոցական պարագաներ»,-նշեց Նաիրա Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նախաձեռնության շրջանակում տարաբնույթ օգնություն տրամադրվում է հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, բայց այս անգամ շահառուները տվյալ համայքների առաջին դասարանցիներն էին՝ անկախ սոցիալական պայմաններից:
«Նախաձեռնությունը շարունակական է լինելու: Հոկտեմբերին տրամադրվելու է սնունդ, դեղորայք և կոմունալ ծախսերի փոխհատուցում : Կա նաև սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների վարձի վճարման նախաձեռնություն»:
«Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մերի Մարգարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կազմակերպությունը 2006 թվականից սկսած իրականացնում է բարեգործական ակցիաներ հանուն երեխաների, իսկ 2010 թվականից սկսած բարեգործական ծրագրերն իրականացվում են «Պարգևիր ժպիտ» խորագրի ներքո:
«Բացի այն, որ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում է օգնություն, նախաձեռնությունն ունի նաև իրազեկման բաղադրիչ. յուրաքանչյուր երեխայի ներկայացվում է ինչպես իր իրավունքներն, այնպես էլ պարտականությունները: Եթե լավատեսորն մոտենանք հարցին, կարծում եմ, միմյանց օգնելով կկարողանաք լուծել խնդիրներ: Բացի պետությունից, խնդիրներըը պետք է մեղմեեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,-նշեց Մերի Մարգարյանը հավելելով, որ այս անգամ խորհրդանշական է, որ կազմակերպության «Պարգևիր ժպիտ» խորագրի ներքո իրականացվող ծրագիրը միացել է «Պարգևիր ժպիտ» նախաձեռնությանը:
Նմանատիպ նյութեր
6649 դիտում
16:59 26-08-2016
Դավթաշենցիները դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվիրել արցախցի փոքրիկներին. լուսանկարներ
Այս բաժնից
559 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
694 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
973 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ