211652_close_icon
views-count26404 դիտում article-date 20:40 26-08-2018

Վախճանվել է «Արարատ-73» ոսկե թիմի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը

Այսօր ծանր և երկարատև հիվանդությունից հետո, 72 տարեկան հասակում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Ալյոշա Աբրահամյանը 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ 2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը իր ցավակցությունն է հայտնում Ալյոշա Աբրահամյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր