211652_close_icon
views-count45411 դիտում article-date 11:50 28-08-2018

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 24–ամյա վարորդը ВАЗ 211440 –ով բախվել է էլեկտրասյանը. բժիշկները պայքարում են ուղևորի կյանքի համար. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Ղուկաս Մարգարյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի վարչական տարածքում իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 CZ 037 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի մեջտեղում տեղադրված էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վիրավորը տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր