211652_close_icon
views-count2439 դիտում article-date 23:33 28-08-2018

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է արգելված դեղահաբ և փոշենման զանգված

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Գ. Գ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված 1 կոտրված դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր