211652_close_icon
views-count3600 դիտում article-date 23:52 28-08-2018

Հայ հրաձիգները կմասնակցեն Հարավային Կորեայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը

Հայ հրաձիգները օգոստոսի 29-ին առավոտյան 10:00 կմեկնեն Կորեայի Չանգվոն քաղաք` մասնակցելու «Աշխարհի 52-րդ առաջնությանը»: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությանը: Հրաձգության բոլոր մրցաձևերից անցկացվող «Աշխարհի առաջնությունը» տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում: Այս մրցմանը հրացան և ատրճանակ ձևերում կխաղարկվի 6 ուղեգիր յուրաքանչյուրում,որը իրավունք կտա մասնակցելու Օլիմպիական խաղերին: Մրցույթին կրակելու են 10մ և 50մ հեռավորություններից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 1000-ից ավելի մարզիկ: Հայաստանից կմասնացի 11 մարզիկ. հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը, վազող թիրախ զենքաձև՝ Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը և Արուսյակ Գրիգորյանը: ՀՀ հրաձգության հավաքականը կմասնակցի «Աշխարհի առաջնությանը» գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 13-ին:

Նմանատիպ նյութեր