1580 դիտում
12:28 29-08-2018
ԱԻ նախարարի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում և ստացել սպայական կոչումներ
Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը նշանակվել է Վայոց Ձորի փրկարարական վարչության պետ:
Տավուշի ՄՓՎ Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Վաղինակ Հովսեփյանը նշանակվել է Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ:
Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթափոխի հերթապահ, փ/ծ կապիտան Արսեն Պետրոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ:
ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի վարչությունների և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մեկական սպաների շնորհվել է համապատասանաբար փոխգնդապետի և մայորի կոչումներ:
ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը փ/ծ կապիտանի և լեյտենանտի կոչումներ է հանձնել փրկարարական ծառայության տարբեր ստորաբաժանումների 20 սպայի:
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նոր նշանակումների և սպայական կոչումներ ստանալու կապակցությամբ շնորհավորել է փրկարարներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն:
Նմանատիպ նյութեր
3329 դիտում
17:26 01-03-2021
ԱԻ նախարարը հերթական սպայական կոչումներ է հանձնել Փրկարար ծառայության մի քանի ներկայացուցիչների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
652 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
748 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
601 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում