211652_close_icon
views-count2185 դիտում article-date 22:11 30-08-2018

Թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում գրպանահատության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Օգոստոսի 29-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Արմեն Ա.-ն թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1969 թ. ծնված Հարություն Ք.-ի գրպանից գողացել է գումար, սակայն կանգառում բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնն առգրավվել է: Կատարվում է քննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր