211652_close_icon
views-count5403 դիտում article-date 18:27 31-08-2018

Ուսեյն Բոլտը առաջին հանդիպումն է անցկացրել ֆուտբոլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեգենդար արագավազորդ, օլիմպիական ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտն այսօր իր նորամուտն է նշել ավստրալիական «Սենթրալ Քոստ Մերիներս» ակումբի կազմում՝ «Սենթրալ Քոսթ Սելեկտ» թիմի հետ ընկերական խաղում: Բոլտը խաղադաշտում մի քանի րոպե է անցկացրել, հանդիպումն ավարտվել է «Մերիներսի» հաղթանակով՝ 6:1: Հանդիպմանը ներկա է եղել 10 հազ. երկրպագու: «Հիանալի էր: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ակնկալում էի: Երկրպագուները լրացուցիչ խթան էին: Այժմ ես փորձում եմ հարմարվել տղաներին: Դա հիանալի է. դուրս գալ խաղադաշտ ու պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ: Թիմակիցներն ինձ ընդունեցին, փորձում են մարզումների ժամանակ տարբեր հնարքներ սովորեցնել, դա ինձ ոգեշնչում է առաջ շարժվել», ասել է Բոլտը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր