211652_close_icon
views-count14360 դիտում article-date 15:06 16-08-2017

Ուսեյն Բոլտը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

Ճամայկացի լեգենդար արագավազորդ, օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը համաձայնագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ «Բարսելոնայի» դեմ բարեգործական խաղին մասնակցելու համար: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին՝ «Օլդ Տրաֆորդում»: Բացի Բոլտից, մանչեսթերյան ակումբի աստղերի թիմում կլինեն նաև թիմի լեգենդներ Ռայան Գիգզն ու Փոլ Սքուլզը: «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու հանդիսացող Բոլտը նախկինում բազմիցս էր ասել, որ ցանկանում է իր ուժերը փորձել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

Նմանատիպ նյութեր