211652_close_icon
views-count3583 դիտում article-date 20:51 31-08-2018

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Արցախ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունը կմասնակցի Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արամ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը եւ Շուշան Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր