2584 դիտում
23:40 31-08-2018
Չարաշահումներ «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մեխանիզմը, պատճառված վնասի չափը, որը տնօրենի կողմից վերականգնվել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեիվ, «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2017 թվականի դեկտեմբերն 11-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՈԱԿ-ի 2 տարբեր հաստիքներին ձևակերպվել են անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով ձևակերպվել և դուրս է գրվել աշխատավարձ։
Պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար քրեական գործով նշանակվել է դատահաշվապահական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունն ստացվել է 2018 թվականի օգոստոսի 20-ին։
«Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից այսօր վերականգնվել է պետությանը պատճառված վնասը՝ 4.177.938 ՀՀ դրամ գումարը։
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
16:33 08-06-2020
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Զորակի համայնքապետարանում. վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Այս բաժնից
823 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
658 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված