18733 դիտում
20:12 01-09-2018
Մասիսի քաղաքապետի փաստաբանը խայտառակություն է որակել դատավոր Մ. Մնացականյանի որոշումը
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=10212155725191521&set=a.1553046629256&type=3&theater]էջում[/url] գրառում է արել, որում նշված է.
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի և քրեական դատավարության բոլոր վերաբերելի նորմերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և առանց պաշտպանության կողմի ներկայության որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու մասին։
Նման խայտառակ և բացահայտ ապօրինություն դժվար էր պատկերացնել Նոր Հայաստանում, սակայն դա արդեն փաստ է։ Ակնհայտ է նաև, որ նման ապօրինություն կարող էր տեղի ունենալ միայն իրավապահ ողջ համակարգի համատեղ ջանքերով։ Կարծում եմ, ամենինչ առավել քան պարզ է։
Օրենքը և արդարադատատությունը այստեղ պարզապես բացակայում են, իսկ տեղի ունեցողը մի օր պետք է դառնա առանձին քննության առարկա», նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Նմանատիպ նյութեր
1895 դիտում
15:05 27-07-2021
Հռոմի պապը «խայտառակություն և հանցանք» է որակել այն, որ մեր օրերում կան հացի պակաս ունեցող մարդիկ
73267 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ