23323 դիտում
17:18 02-09-2018
Անիի ոստիկանները նվերներով անակնկալ այցելեցին Շիրակի մարզի Ձորակապի և Մարալիկի դպրոցների 1-ին դասարանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի ծառայողները անակնկալ այցելեցին Ձորակապի և Մարալիկի թիվ 1-ին և 2 –րդ դպրոցների 1-ին դասարանցիներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, շնորհավորական խոսք ուղղեցին դպրոցականներին և առաջին անգամ դպրության շեմը ոտք դնող փոքրիկներին՝ մաղթելով նրանց հաջող ուսումնական տարի և նվիրներ հանձնեցին՝ գրենական պիտույքներ, ծաղիկներ:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+