14279 դիտում
18:29 02-09-2018
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:
Արցախի անկախությունը մենք նվաճել ենք մեր միասնականության, կամքի և մտքի շնորհիվ։ Անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով։ Մենք հաղթել ենք ռազմի դաշտում և տարել փառապանծ հաղթանակ, ու այսօր յուրաքանչյուրիս պարտականությունն է տեր կանգնել այդ հաղթանակին։
Արցախի անվտանգության ապահովումը, պետականաշինության գործում առաջընթացը և տնտեսության զարգացումը բոլորիս առաջնային խնդիրն է։ Մենք հաղթել ենք միասին և ես համոզված եմ, որ մեր նոր հաղթանակներն առջևում են։
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն»:
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
19:22 29-06-2016
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին
Այս բաժնից
550 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1213 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով