211652_close_icon
views-count6482 դիտում article-date 20:41 03-09-2018

«Գառնի»-ում Ճապոնիայի ԱԳ նախարարին է հանձնվել Ջուղայի մշակութային ցեղասպանության մասին ալբոմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կոնո Տարոն այսօր այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան` ծանոթացել հայկական ճարտարապետության շքեղագույն կոթողներից մեկի պատմությանը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ Ճապոնիայի ԱԳ նախարարը շրջել է արգելոց-թանգարանում: Նրան պատմել են հեթանոսական տաճարի, պալատական բաղնիքի ու մյուս հուշարձանախմբերի մասին: Կոնո Տարոն ուշադրությամբ լսել է ներկայացվող նյութը, լուսանկարել ` առավել հետաքրքիր դրվագները: Աշխարհի տարբեր անկյուններից զբոսաշրջիկների հոսքը «Գառնի» արգելոց-թանգարան բավականին մեծ է: Բարձրաստիճան հյուրին տեղեկացրել են, որ վերջին ամիսներին ակտիվացել է նաև ճապոնացի զբոսաշրջիկների թիվը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին է հանձնել կազմակերպության հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը, որն ընդգրկել է ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ: ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության արդյունքում այդ խաչքարերը ոչնչացվել են: Նշենք, որ քառալեզու ալբոմին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող` «21-րդ դարի վանդալները» քառալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր