211652_close_icon
views-count4846 դիտում article-date 10:09 04-09-2018

Արևիկ Անափիոսյանը մինչ փոխնախարար դառնալը 6 տեղ է աշխատել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բնակարաններից բացի Անափիոսյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 246 հազար դրամ և ստացվել 6 տարբեր աշխատավարձերի հանրագումարից: Համաձայն պաշտոնական կենսագրության, Անափիոսյանը քաղաքագիտության մագիստրոս է, 2014 թ.-ից զբաղեցնում էր Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր