2142 դիտում
14:26 04-09-2018
Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Ջեմմա Անանյանը
Սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ Ջեմմա Անանյանը:
Ջ. Անանյանը ծնվել է 1931թ. հունիսի 9-ին Իջեւանում: Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը` մանկավարժի որակավորմամբ:
1951-ից աշխատել է Իջեւանում որպես ուսուցիչ, 1959-ից` ՀԿԿ Իջեւանի շրջկոմի քարտուղար, 1965-ին` երկրորդ, 1983-ին` առաջին քարտուղար: 1977-ին եւ 1990-ին ընտրվել է Իջեւանի շրջխորհրդի նախագահ: Եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1986-90): Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:
Նա ժամանակին եղել է Իջևանի շրջանի ղեկավարը, Տավուշի մարզպետի տեղակալ: 2008-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնը:
Մեծ ավանդ ունի հայրենի մարզի և առանձնապես Իջևան քաղաքի զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
27799 դիտում
09:51 27-04-2018
Կյանքից հեռացել է պետական գործիչ, նախկին պատգամավոր Միսակ Մկրտչյանը
958 դիտում
11:09 26-04-2023
Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը
1708 դիտում
14:37 10-05-2024
Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Այս բաժնից
598 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
607 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր