5894 դիտում
14:52 04-09-2018
Փոխվել են «Վարդաշեն», «Սևան», «Հրազդան» ՔԿՀ-ների պետերը
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է տեղի ունեցել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը
«Նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն եմ իրականացրել:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:
Մեկ այլ հրամանով «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»,-ասված է նախարարի տարածած գրառման մեջ։
Նմանատիպ նյութեր
3582 դիտում
09:30 16-06-2017
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ների պետերը փոխատեղվելու են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
748 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
829 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1240 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ