2009 դիտում
16:02 05-09-2018
ՀՀ դեսպան Արա Այվազյանը հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նախագահին
ՀՀ դեսպան Արա Այվազյանը սեպտեմբերի 4-ին իր հավատարմագրերը հանձնեց Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալես Կաբրերային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին մասնակցում էր Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Սանդրա Էրիկա Խովել Պոլանկոն, կողմերն անդրադարձան Հայաստանի և Գվատեմալայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Գվատեմալայի նախագահը և Հայաստանի դեսպանը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
Մինչ այդ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Գվատեմալայի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մանուել Էստուաիդո Ռոլդան Բարիլյասին, ում հետ քննարկվել էին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Գվատեմալա կատարած այցի ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպում ունեցավ նաև երկրի Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոսի հետ, ում հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման խնդիրները:
Հայաստանի դեսպանը հանդիպեց նաև Գվատեմալայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
14:17 12-03-2022
Դեսպան Արմելլա Շաքարյանն իր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամմատտեիին
1591 դիտում
15:12 18-10-2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը
988 դիտում
18:13 05-03-2014
Դեսպան Պողոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության Նախագահին
Այս բաժնից
682 դիտում
14:22 18-11-2024
Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
568 դիտում
13:51 18-11-2024
«Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է