3307 դիտում
17:19 05-09-2018
Զբոսանք «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աջակցությամբ և «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաջարկով Երևանում իրականացվել է «Բացահայտիր քո քաղաքը» ծրագիրը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ավելի քան 50 երեխաներ հնարավորություն են ունեցել «Երևան Սիթի Տուր» երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսներով շրջել մայրաքաղաքի փողոցներով, բացահայտել Երևանի տեսարժան վայրերը, ծանոթանալ քաղաքի պատմությանը, այցելել մշակութային և ժամանցի կենտրոններ:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երեխաների համար բազմիցս իրականացրել է նմանատիպ ծրագրեր՝ որպեսզի նրանցից յուրաքանչյուրը, անկախ իր սոցիալական վիճակից, ընդգրկված լինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ինչպես նաև ճանաչի և սիրի իր քաղաքը:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
4339 դիտում
22:02 28-09-2017
Խնամքի կարիք ունեցող շուրջ 200 երեխաների համար «Երևան Սիթի Տուր» երթուղով կազմակերպվել է զբոսանք մայրաքաղաքում
3552 դիտում
18:07 07-06-2018
Աուտիզմով հիվանդ երեխաների համար «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով զբոսանք է կազմակերպվել
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»