211652_close_icon
views-count57675 դիտում article-date 20:19 06-09-2018

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղը ազատվեց «կույրաղիքից». գյուղացիները ցնծությամբ են ընդունել լուրը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի գյուղապետ Մհեր Մովսիսյանը, ում հրաժարականի համար արդեն մի քանի օր էր բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում գյուղում: Գյուղացիները պատրաստվում էին կրկին անգամ փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը, եթե կառավարությունը չընդառաջեր և իրենց գյուղը չազատեր «կույրաղիքից»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/05/1104580/]ավելի վաղ [/url]Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի գյուղապետարանի մոտ գյուղացիները որոշել էին ժամը 19:00-ի սահմաններում, ի նշան բողոքի, միտինգ անել՝ պահանջելով գյուղապետ Մհեր Մովսիսյանի հրաժարականը: Մինչև հայտարարված միտինգի ժամը, գյուղում մեծ ավտոերթ էր սկսվել, և փողոց առ փողոց անցնելով՝ բարձրախոսներով հայտարավում էր, որ ժամը 19:00-ին ողջ գյուղը մեկ մարդու նման հավաքվելու էր գյուղապետարանի դիմաց ՝ պահանջելու իրենց գյուղի համար արդեն «կույրաղիք» համարվող գյուղապետի հրաժարականը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետարանի մոտ հավաքվածներն ասում էին. «Երկար տարիներ է՝ ինչ Մ. Մովսիսյանը մեր գյուղապետն է, սակայն կարող ենք վստահաբար հայտարարել, որ ոչ մի դրական բան չենք տեսել նրա կողմից ի շահ գյուղացու և գյուղի բարգավաճմանը: Գյուղը մեծ սփյուռք ունի Ռուսաստանի Դաշնությունում և մեր համագյուղացիները այնտեղից միշտ դրամական օգնություն են փոխանցել , սակայն գյուղապետը այդ ամենը յուրացրել է: Գյուղի մի քանի մարդկանց մեկ պարկ ալյուրով, մի քանի կգ սերմացուով փորձել է կաշառել, որպեսզի նրանք դուրս չգան իր դեմ, բայց դե եփած հավի ծիծաղն էլ է գալիս, երբ գյուղապետի ամպագոռգոռ հայտարարությունների մասին լսում է: Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի գյուղապետը հրաժարական տա: Արդեն մի քանի օր է՝ գյուղապետարանը չի աշխատում, սակայն չգիտես ինչու, Տարածքային կառավարման նախարարությունը չի արձագանքում այդ երևույթին: Ստացվում է՝ գուղապետի պատճառով ողջ գյուղապետարանը կաթվածահար է եղել, սակայն կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում: Վստահ ենք, որ եթե գյուղի անառողջ մթնոլորտի մասին իմանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդիրը օրենքի սահմաններում հաշված ժամերի ընթացքում կլուծվի, իսկ լուծումը պարզ է ՝ գյուղապետը պետք է ոչ միյան հրաժարական տա, այլև գյուղի բյուջեից կերած 40 մլն դրամից ավելի գումարը վերադարձի գյուղապետարանի բյուջե, իսկ այդ գումարով գյուղում բազմաթիվ խնդիրներ կլուծվի: Գյուղապետը փորձում է նաև հասարակությանը մոլորեցնել, թե իբրև, ինչ-որ ուժերի ու կուսակցությունների կողմից հրահրված է այս ամենը: Մեծն գյուղապետին ուզում ենք ասել, որ իր ականջներին օղ անի, ոչ ոք չի հրահրում ու պարտադրում, եթե ինքը թասիբ ունենա՝ հրաժարական կտա, որից հետո գյուղում կան իրենից ազնիվ ու անկեղծ մարդիկ, նրանք կդնեն իրենց թեկնածությունը, կներկայացնեն ինչպես են պատկերացնում գյուղի զարգացումը և մենք կընտրենք արժանավորին»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+

Նմանատիպ նյութեր