1958 դիտում
16:19 07-09-2018
Մեկնարկել է նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը
Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որոնցից յոթը գործող Հանրային խորհրդի անդամներ են, ութը՝ նոր անդամներ: Այսպիսով, մեկնարկեց նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը:
Հիշեցնենք, որ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոր Հանրային խորհուրդը բաղկացած է լինելու 45 անդամից նախկին 36-ի փոխարեն: Առաջին 15 անդամների նշանակումից հետո 30-օրյա ժամկետում պետք է ձևավորվեն Հանրային խորհրդի 15 հանձնաժողովները, որոնց ցանկը ներկայացնում է ՀՀ կառավարությունը: Հանձնաժողովների ձևավորումից հետո 3-շաբաթյա ժամկետում հանձնաժողովներում ընդգրկված անձիք գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձաժողովների նախագահներ, որոնք դառնում են Հանրային խորհրդի հաջորդ 15 անդամները: Այնուհետև 20-օրյա ժամկետում Հանրային խորհրդի 30 անդամները ներկայացնում, քննարկում և ընտրում են վերջին 15 անդամներին:
ՀԽ 45 անդամների կազմը հաստատելուց հետո ՀՀ վարչապետը այդ կազմից ՀՀ կառավարություն է ներկայացնում Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը, որը հաստատվում է կառավարության նիստում: Այդ պահից սկսած նոր Հանրային խորհուրդը համարվում է ձևավորված և անցնում իր լիազորություննների կատարմանը:
Նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը տևում է ավելի քան երկու ամիս: Մինչ այդ գործող Հանրային խորհուրդը շարունակում է իր գործառույթները:
Ս.թ. սեպտեմբերի 6-ին գործող Հանրային խորհուրդը հրավիրել է նիստ, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հետևյալ հարցերի շուրջ.
1. ՀՀ արտաքին քաղաքականությունն ու Արցախի հիմնախնդիրը:
2. Բանակի ներկա իրավիճակը:
3. Տնտեսության և գյուղատնտեսության իրավիճակը նոր պայմաններում:
4. Գիտության, կրթության և մշակույթի ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու փոփոխությունները:
5. Ներկա քաղաքական զարգացումները և բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում:
Նմանատիպ նյութեր
5169 դիտում
15:20 06-11-2018
Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը շարունակվում է
1226 դիտում
14:50 06-12-2018
Հանրային խորհուրդն ամփոփել է ՀԽ հանձնաժողովների ձևավորման գործընթացը և քննարկել հետագա քայլերը
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»