5172 դիտում
15:20 06-11-2018
Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը շարունակվում է
Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը շարունակվում է: Ս.թ. նոյեմբերի 5-ին խորհրդի 15 նոր անդամները աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Հանրային խորհրդի հանձաժողովների համալրման ընթացքը, հանձնաժողովներում ընդգրկվելու գործում հասարակության ակտիվությունը, ներքաղաքական իրավիճակի ազդեցությունը Հանրային խորհրդի ձևավորման վրա, հասարակության ակտիվ շերտերին ՀԽ հանձնաժողովներում ներգրավելու մեխանիզմները, արդյունավետ և գործուն հանձնաժողովներ ձևավորելու հարցը, աշխատանքային այլ հարցեր:
Քանի որ օրենքով սահմանված կարգով առաջիկա օրերին ավարտվում է հանձաժողովներ դիմելու վերջնաժամկետը, քննարկվել է մի քանի օրով այն երկարաձգելու հարցը, որպեսզի հասարակության հնարավորինս լայն շրջանակներ հնարավորություն ունենան ներգրավվելու:
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի 15 ոլորտային հանձնաժողովները (ցանկը՝ այստեղ) ձևավորելու նպատակով Հանրային խորհուրդը դիմել է.
1. տեղական ինքնակառավարման մարմիններին,
2. համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին,
3. հայրենակցական և ստեղծագործական միություններին,
4. երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին,
5. զանգվածային լրատվության միջոցներին,
6. վետերանների միություններին,
7. գիտակրթական կազմակերպություններին,
8. սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին,
9. կրոնական կազմակերպություններին,
10. սփյուռքի կառույցներին,
11. քաղաքացիական հասարակության այլ կառույցներին`
Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:
Դիմումատուն պետք է ներկայացնի՝
1. Դիմում-երաշխավորագիր կազմակերպության ղեկավարի կողմից, որի մեջ նշվում է առաջադրվող ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանունը, համապատասխան հանձնաժողովը, ամբողջությամբ գրվում է կազմակերպության անվանումը, իրավաբանական անձի տեսակը, գործունեության ոլորտները, հասցեն, հեռախոսահամարը: Դիմումը պետք է լինի կնքված, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից` ներառյալ դիմումի օրը, ամսաթիվն ու տարեթիվը:
2. Ինքնակենսագրություն (ռեզյումե):
3. Հայտարարություն դիմումատուի կողմից, որ ծանոթ է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքին, իսկ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում համաձայն է նշանակվել Հանրային խորհրդի անդամ:
4. Անձնագրի պատճեն:
Փաստաթղթերը ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-17:00-ը հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, Կառավարական տուն, 1 կամ ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հարցերի դեպքում զանգահարել (010) 515977 հեռախոսահամարով:
[b]ՀՀ Հանրային խորհուրդ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
16:19 07-09-2018
Մեկնարկել է նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը
1226 դիտում
14:50 06-12-2018
Հանրային խորհուրդն ամփոփել է ՀԽ հանձնաժողովների ձևավորման գործընթացը և քննարկել հետագա քայլերը
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»