930 դիտում
15:10 12-08-2022
Մեկնարկում է ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ երեխաներ և երիտասարդներ,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը:
Խորհրդի նպատակը երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին:
Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև ցուցաբերելու ակտիվ մասնակցությունն իրենց վերաբերյալ որոշումների կայացման հարցում:
Խորհրդի անդամների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները.
սեռը
տարիքը / տարիքային խումբը
կրոնական, ռասայական և Էթնիկ պատկանելիությունը
հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ
Հայտերի ընտրության ընթացքում հաշվի կառնվեն նաև դիմողների աշխարհագրական ծածկույթը և Հայաստանում
Արցախից տեղահանված երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը:
Հայտերում երեխաները և երիտասարդները պետք է հստակ ներկայացնեն Խորհրդի կազմում ընտրվելու դեպքում մեկ
տարվա ընթացքում իրենց գործունեության երեք առաջնահերթ ուղղություններն ու սպասելիք արդյունքները:
Եթե Դուք 10-30 տարեկան եք և Ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա կարող եք դիմել ՝ լրացնելով ձևաչափը հետևյալ հղումով:
Դիմել կարող եք մինչև 2022թ. սեպտեմբերի 16-ը ժ. 18:00, որից հետո կամփոփվեն ներկայացված հայտերը, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխ աշխատանքներն ու անդրանիկ նիստը լավագույնս կազմակերպելու նպատակով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-53-08-58 կամ 010-53-76-34, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն:
Անհամբեր սպասում ենք ձեր դիմումներին։
Կանխավ շնորհակալություն Ձեր հետաքրքրության համար»:

Նմանատիպ նյութեր
1089 դիտում
16:58 20-11-2022
Կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
909 դիտում
10:52 21-11-2022
ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»