211652_close_icon
views-count3265 դիտում article-date 21:38 07-09-2018

Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ

Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդներիերեխաներիիրավունքների պաշտպան ՄարգարիտԿլավերբոյերի հետ։ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը և նշել, որ արտաքսման դեպքում պատրաստակամ է իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների երաշխավորման համար։

Նմանատիպ նյութեր