13747 դիտում
10:25 11-09-2018
Ադրբեջանական խնձոր բաց թողած մաքսավորները 2-4 տարով զրկվեցին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա ապրիլին մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց` Հայաստան մեծ քանակությամբ ադրբեջանական ծագման խնձոր էր ներկրվել: Այդ կապակցությամբ անգամ քրեական գործ էր հարուցվել Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանի, Վահե Ասլանյանի, Խաչիկ Հակոբյանի, նաև մաքսատան հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս ավարտվել է այդ գործով դատաքննությունն ու մաքսատան նախկին աշխատակիցներից Հարություն Խաչատրյանը, Համբարձում Դավթյանն ու Խաչիկ Հակոբյանը դատավճռի համաձայն, զրկվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 4-2 տարի ժամկետով: Իսկ Վահե Ասլանյանին ճանաչել են անմեղ՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1566 դիտում
13:49 22-11-2018
Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն. Աննա Նաղդալյան
1404 դիտում
11:06 19-11-2019
ԱԺ-ն ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրինագիծը
Այս բաժնից
1390 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով