1566 դիտում
13:49 22-11-2018
Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն. Աննա Նաղդալյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախկին մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից, ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
« Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ: Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել:
Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Եվ պարոն Վիրաբյանը, և պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»,- գրել է Նաղդալյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/22/1110750/]ստորագրել [/url]Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Բիյագովը:
Նմանատիպ նյութեր
13744 դիտում
10:25 11-09-2018
Ադրբեջանական խնձոր բաց թողած մաքսավորները 2-4 տարով զրկվեցին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից․ «Ժողովուրդ»
1404 դիտում
11:06 19-11-2019
ԱԺ-ն ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրինագիծը
2405 դիտում
16:46 31-05-2021
Այլևս չեմ կատարում ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները. Աննա Նաղդալյան
Այս բաժնից
379 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
400 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները