211652_close_icon
views-count2833 դիտում article-date 09:44 15-05-2018

«Ելք» խմբակցությունը կղեկավարի Լենա Նազարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ «Ելք» խմբակցության ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանը: Պատահական չէ, որ նա չնշանակվեց գործադիրում, այլ գերադասեց մնալ խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լենա Նազարյանը նշեց, որ այս հարցով քննարկումներ չեն եղել և դեռ հայտնի չէ, թե ով կլինի: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, թե խմբակցության ղեկավարը կրկին ՔՊ-ի պատգամավորներից կարող է լինել: Հիշեցնենք, որ ի սկզբանե հենց այդպիսին է եղել պայմանավորվածությունը, որ խմբակցության ղեկավարը կլինի ՔՊ-ից, Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավարը՝ «Լուսավոր Հայաստանից»: Չնայած «Ելք»-ում ԼՀԿ ներկայացուցիչները հույս են ունեցել այդ պաշտոնը տալ Էդմոն Մարուքյանին, որը, ի դեպ, «Ելք»-ի համամասնական ցուցակի առաջին համարն էր, սակայն չի ստացվի, մանավանդ՝ հիմա այդ խմբակցությունում ՔՊ-ականները գերակշռում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր