3727 դիտում
10:50 13-09-2018
Ինչ հետևանքներ կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ-ում տիրող իրավիճակի քննարկումը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը պարզաբանեց. թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս հանձնաժողովում գաղտնալսման փաստի, դրա բովանդակության և դրան հաջորդած իրադարձությունների քննարկումը: Նա նշեց, որ ներքին իրավիճակը Հայաստանում դեռ անկայուն է, թեժ, ինչը հեղափոխությանը հաջորդած փուլի համար բնորոշիչ հանգամանք է: Նրա որակմամբ գաղտնալսման փաստը և դրա հրապարակումը ցույց են տալիս, որ կա ակտիվ ներքաղաքական պայքար ներկայիս իշխանությունների, նրանց նախաձեռնած քաղաքականության դեմ: Նպատակը, ըստ Զաշտովտի ցույց տալն էր, որ ՀՀ իշխանությունների հայտարարությունները ու գործողությունները հակասում են, այսինքն՝ իշխանությունները պնդում են, որ չեն միջամտում արդարադատությանը, բայց կա միջամտություն, քաղաքական հետապնդում, և այլն: «Բնականաբար, բովանդակությունը, որքան ես տեղեկացա, ողջունելի չէ, որովհետև խոսակցությունը պտտվում է կարևոր քրեական գործի շրջանակում կատարվելիք ձերբակալությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը փորձեց հիմնավորել այդ բովանդակությունը, թե ինչպես և ինչ կոնտեքստում, դա այլ հարց է: Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ գաղտնալսվել է ԱԱԾ ղեկավարը, ինչի հնարավորությունը պետք է չլիներ: Հասկանալով հետհեղափոխական փուլի վտանգները, իշխանության խոցելիությունը, այս հնարավորությունը չպետք է վրիպեր իշխանությունների ուշադրության կենտրոնից»,- ասաց Զաշտովտը: Անդրադառնալով ԵԽ ԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովում ներքաղաքական զարգացումների քննարկման հետևանքներին՝ Զաշտովտն ասաց, որ քանի դեռ երկիրը գտնվում է մոնիտորինգային փուլում, նման քննարկումները երկրի ընդդիմության աշխատանքի արդյունքում կարելի է նորմալ պրակտիկա համարել:
Նրա խոսքով՝ զեկուցողներն ուսումնասիրում են իրավիճակը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի դիրքորոշումները և կազմում համապատասխան զեկույցներ: «Բնականաբար, հասկանալի է, որ երկրում իշխանության նման տեսակի փոփոխությունից հետո միջազգային հանրությունը հետևելու է այն քրեական գործերի օրինականությանը, որոնք հարուցվել են, առավել ևս, որոնք հարուցվել են բարձրաստիճան նախկին պաշտոնյաների դեմ, հերքելու համար քաղաքական հետապնդման վտանգները, որոնք լինում են նման իրավիճակներում: Այս հանձնաժողովում քննարկումներն էլ ավելի հասկանալի կդարձնեն Հայաստանում տիրող իրավիճակը եվրոպացի խորհրդարանականների համար: Այնուամենայնիվ, ցանկացած քննարկում, որը երկրում բացասական զարգացումների մասին է, անդրադառնում է երկրի, իշխանությունների հեղինակության վրա, որը ներկայումս բարձր է Հայաստանի դեպքում: Սակայն նախկին իշխանությունը, այսինքն՝ ներկայիս ընդդիմությունն արդյունավետ աշխատում է եվրոպական կառույցներում»,- ասաց Զաշտովտը:
Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ և՛ գաղտնալսման փաստը, և՛ դրա բովանդակությունը քննադատելի է: «ԵԽ ԽՎ-ում քննարկումը բնական է, քանի որ սա առանցքային փուլ է Հայաստանի և տեղի ունեցող քաղաքական գործընթացների համար: Սրանք ցուցիչն են լինելու այն բանի, թե որքանով են իսկապես ՀՀ իշխանությունները ժողովրդավար: Ես հնարավորություն չունեմ գործընթացներին հետևել ներսից, սակայն վստահ եմ, որ այս իշխանությունների բարեփոխումների պատրաստականությունը լիովին կարտացոլվի այդ գործընթացների արդյունքում: Այնպես որ ԵԽ ԽՎ-ն բազում նյութեր ունի ուսումնասիրելու»,- ասաց Հալբախը: Նրա կարծիքով սա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա: «Հաշվի առնելով ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ակտիվությունը՝ գուցե այդ պատվիրակությունը փորձի դիվիդենտներ քաղել: Հույս ունենք, որ այն, ինչ հայտարարվում է իշխանությունների կողմից, կլինի օրենքի շրջանակներում՝ միտված լինելով օրինականություն հաստատելուն, և ոչ հակառակը: Իշխանությունը պետք է թափանցիկ աշխատի եվրոպական կառույցների հետ խնդիրները բացառելու նպատակով: Հայաստանը, ինչպես երևում է, դեռ կմնա մոնիտորինգի տակ, քանի որ ներքաղաքական զարգացումները Հայաստանում բավականին բուռն ընթացք են ստացել»,- ասաց Հալբախը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
09:37 23-05-2019
ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն արդյո՞ք հետևանքներ կունենա․ «168 ժամ»
1824 դիտում
16:40 30-07-2021
Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը․ Աշոտ Մելիքյանը՝ ԱԺ-ում ընդունված օրինագծի մասին
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»