5582 դիտում
11:01 15-09-2018
Սիրիայի ռազմական գործողություններին առնչվելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար. Փոլ Գոբլ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ ««168 ժամի» հետ զրույցում ամերիկացի քաղաքական վերլուծաբան, ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլն ասաց, որ իսկապես սիրիական հակամարտությունը ԱՄՆ արտաքին քաղաքական ծրագրում առանձնակի լուրջ տեղ ու դերակատարություն ունի, քանի որ կապված է մի շարք վտանգների, այդ թվում՝ ամենակարևորը ՌԴ-ի հետ հարաբերությունների հետ, քանի որ, ինչպես մի շարք այլ թեմաներում, այնպես էլ՝ սիրիական հակամարտությունում, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը հակառակորդներ են: Նրա խոսքով, բնականաբար, ցանկացած երկրի միջամտություն մեկ այլ երկրում տեղի ունեցող զարգացումներին քննադատելի է, թեև սիրիական հակամարտությունը վաղուց դուրս է եկել այդ տրամաբանությունից: «Այնուամենայնիվ, եթե խոսենք Հայաստանից, ապա հասկանալի արտահայտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է նոր մակարդակի բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները: Հարաբերություններն ավելի բարձր մակարդակի դուրս բերելու գինն այս առաքելությունն է: Հասկանալի է, թե ինչու է սա նախաձեռնվել հենց այս փուլում: Ինչպես մեր, այնպես էլ ՀՀ իշխանությունների համար պարզ է, որ Սիրիայում առկա հակամարտությանը ներքաշվելու, դրան միջամտելու փորձերը լի են բազում և բազմաբևեռ մարտահրավերներով: Հենց այդ պատճառով մշակվել է մի կոնցեպտ, որը, ըստ էության, թվացյալ ամենաանմեղ նախագիծն է»,- նշեց Փոլ Գոբլը։
Բացատրելով ՀԳ-ում ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը՝ Գոբլն ասաց, որ այն կարճ էր, բայց տարողունակ: «Ըստ էության, ԱՄՆ դեսպանատունը հրապարակավ ճանաչեց Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ՀՀ իշխանությունների ցանկությունը, ընդունեց, որ դա հասկանալի է՝ հաշվի առնելով այնտեղ առկա հայ համայնքի փաստը և ընդհանրապես մարդասիրական առաքելություն իրականացնելու ցանկությունը: Բնականաբար, Միացյալ Նահանգները նաև հասկանում է, թե ինչպիսին է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները և բոլոր կողմերի հետ հարաբերություններում դրական հունը պահելու ցանկությունը: Սակայն ամերիկյան կողմը նշեց նաև Իդլիբում տեղի ունեցող զարգացումների մասին, Ասադի ռեժիմի քայլերի, Ռուսաստանի և Իրանի մասին: ԱՄՆ-ը ըստ էության ամենապարզ լեզվով հասկացրեց, թե ինչը կարող է ընդունելի լինել իր համար, իսկ ինչը՝ ոչ: Ներկայիս ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմն Իդլիբ նահանգն է, որից իր մարդասիրական առաքելության շրջանակում պետք է հեռու մնա Հայաստանը խնդիրներից խուսափելու նպատակով: Սակայն, վստահաբար, ՀՀ իշխանություններն այս թեման քննարկել են բոլոր կողմերի հետ իրենց պաշտոնական և մասնավոր զրույցներում հասկանալու համար դրա հնարավոր հետևանքները և իրենց ազատության սահմանները: Վերջերս, եթե չեմ սխալվում, եղել են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների և ամերիկյան կողմի մի շարք ներկայացուցիչների միջև: Նման գործընկերների պարագայում սովորաբար գործընկերները հասկանում են, որ Հայաստանը, օրինակ, չի կարող գործընկերություն չունենալ Իրանի հետ, քանի որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված են, և մի շարք նման հարցեր: Ուստի, եթե իսկապես առաքելությունն իրականացվի այնպես, ինչպես հայտարարել են ՀՀ իշխանությունները, խնդիրներ չեն լինի, քանի որ, ի վերջո, Սիրիայի վերականգնմամբ զբաղվելու են շատ երկրներ, որոնք կցանկանան մասնակցել այդ գործընթացին, և այն, ինչ հայտարարվել է, միայն օգուտ կարող է բերել Սիրիայի ժողովրդին և այնտեղի հայ համայնքին: Իսկապես պետք է հասկանալ, որ Սիրիայի ռազմական գործողություններին միջամտելը կամ դրանց ինչ-որ կերպ առնչվելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ցանկացած երկրի, այդ թվում Հայաստանի համար, որտեղ իրավիճակը դեռ վերջնականապես չի կայունացել հեղափոխությունից հետո, որն ունի փակ սահմաններ երկու հարևանների հետ, տարածքային հակամարտություն և ոչ այնքան բարենպաստ աշխարհագրական դիրք: Պետք է զգուշավորությունը պահպանել»,- ասաց Գոբլը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2362 դիտում
10:52 08-11-2018
ԱՄՆ-ը նման խնդիր Հայաստանի առջև չի դնում, ուստի նման ծայրահեղ միջոցների կարիք չի լինի․ Փոլ Գոբլ․ «168 ժամ»
3402 դիտում
08:39 04-12-2014
Խնդիրը մոտ էր լուծմանը, սակայն Ռուսաստանը չթողեց. Փոլ Գոբլ. 168 ժամ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»