1237 դիտում
09:37 23-05-2019
ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն արդյո՞ք հետևանքներ կունենա․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն օբյեկտիվ է և անկողմնակալ։ Իսկ մտահոգիչ է, թե ոչ, պետք է որոշեն Հայաստանում, քանի որ համազեկուցողներն իրենց դիտարկումները, դիտողություններն են ներկայացնում, հետևություններ կարող է անել կամ չանել հայկական կողմը, դա հայկական կողմի որոշման տիրույթում է։
Հասկանալի է, որ Հայաստանը ներկայումս փոփոխությունների փուլում է, շատ ոլորտներում դեռ սպասվում են փոփոխություններ, եվրոպական կառույցները, դատելով բոլոր հայտարարություններից, աջակցում են այդ բարեփոխումներին, սակայն դրանց իրականացման որոշ ձևեր գուցե անընդունելի լինեն»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականին։
Ըստ նրա՝ դրանց իրականացման ժամկետը գուցե համընկնի այլ իրադարձությունների հետ, ինչը կարող է դիտարկվել կամ ճնշման կասկած առաջանալ։
«Եթե հայտարարության մեջ ճնշումից է խոսվում, նշանակում է՝ կան կասկածներ, որ այդ գործողությունները կարող են ընկալվել իսկապես ճնշումներ, բայց եթե դրանք նախաձեռնվեին այլ տեսքով, ամիսներ առաջ, գուցե նման զարգացումներ չլինեին»,- ասել է Հալբախը։
Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարած արժեքների, ծրագրերի իրականացման հարցում ըստ էության երկու կարծիք չկա։ Սակայն հարցը, նրա կարծիքով՝ բարեփոխումների նախաձեռնման ձևի մեջ էր, որը ոչ այնքան դրական ընկալվեց մի շարք գործընկերների կողմից, քանի որ դատական համակարգն իշխանության կարևորագույն թևերից մեկն է, որն իր գործունեության մեջ չպետք է լինի կաշկանդված։ Նա ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը համարում է զգուշացում ՀՀ իշխանություններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9151 դիտում
12:16 01-02-2020
ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունն ուղղակի ապտակ է ՀՀ-ին. Նորայր Նորիկյան
3724 դիտում
10:50 13-09-2018
Ինչ հետևանքներ կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ-ում տիրող իրավիճակի քննարկումը. «168 ժամ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»