27630 դիտում
17:48 12-07-2017
Խմած վարորդի BMW-ն տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարեն սթափ վիճակում, իրենց մոտ ունենան վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխանձնագիր, հակառակ դեպքում՝ օրինախախտ վարորդները, անկախ վարորդի կամ ավտոմեքենայի սեփականատիրոջ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ենթրակվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 տասնյակից ավելի տրանսպորտայի միջոցներ, որոնց վարոդների մի մասը ավտոմեքենաները վարել են խմած:
Հուլիսի 9-ին Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Հալաբյան փողոցի բնակիչ Գոռ Շահբազյանի վարած BMW մակնիշի 01 MR 088 համարանիշի ավտոմեքենան:
Պարզվել է, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
42476 դիտում
16:15 07-02-2017
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ խմած վարորդի «յաշիկը» տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ